20 Նոյեմբեր 2016 - 25 Նոյեմբեր 2016, Երևան, Հայաստան

ԵՐԵՎԱՆի արտաքին գովազդի փառատոն 2016

Մասնակցիր Երևանի արտաքին գովազդի փառատոնին

Մինչև ԵԱԳՓ 2016-ը մնացել է
  • 00

  • 00

  • 00

  • 00

Փառատոնի Մասին

2016թ. Նոյեմբերի 20-25-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի փառատոնը: Այն իր շուրջ կհամախմբի արտաքին գովազդի ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներին` գովազդի հայկական շուկա բերելով միջազգային լավագույն պրակտիկաները և խթանելով փորձի փոխանակմանը: Փառատոնը կրելու է ամենամյա բնույթ:
Փառատոնի շրջանակում ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ՝ «DDB»-ի, «BBDO»-ի, «Weiden Kennedy»-ի և «Saatchi & Saatchi»-ի կրեատիվ գծով տնօրենները նոյեմբերի 20-25-ը կլինեն Երևանում` կկարդան դասախոսություններ, կվարեն վարպետության դասեր և կընտրեն Հայաստանում արտաքին գովազդի լավագույն նմուշները:

Ստորև կարող եք ծանոթանալ փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումներին.
Պաշտոնական բացման/փակման արարողություններ

Կոնֆերանս՝ «Նորարական մոտեցում ժամանակակից արտաքին գովազդին. տեսություն և պրակտիկա»
Կոնֆերանսը կմեկտեղի արտաքին գովազդի ոլորտի մասնագետներին Հայաստանից և արտերկրից: Բանախոսների ելույթների և քննարկումների թեմաները կընդգրկեն ինչպես արտաքին գովազդին, այնպես էլ գովազդային արշավների արդյունավետությանն ու առաջխաղացմանը, PR-ին և Մեդիա Մենեջմենթին առնչվող հարցեր:

Գլխավոր մրցանակաբաշխություն
Փառատոնի մասնակից ամենահետաքրքիր, նորարար և թարմ գովազդային գաղափարները կպարգևատրվեն տարբեր անվանակարգերում: Ժյուրիի որոշմանը զուգահեռ կլինի նաև բաց օնլայն քվեարկություն` հատուկ սահմանված մրցանակով:

Բանախոսներ

fabio
Ֆաբիո Կոստա
Բանախոս, ժյուրի

Ֆաբոն իր գործունեությունը սկսել է Բրազիլիայի Y&R-ում, ապա տեղափոխվել է Almap BBDO, որտեղ իր ղեկավարությամբ ընկերությունը ստացել է բազում մրցանակներ, այդ թվում՝ գլխավոր մրցանակ Լոնդոնի Միջազգային Մրցանակաբաշխության ժամանակ, Կաննի առյուծ և ոսկե մատիտ (The One Show):
BBDO Բրազիլիայում 10 տարի աշխատելուց հետո Ֆաբիոն տեղափոխվել է Կանադա՝ որպես Blast Radius ընկերության կրեատիվ գծով տնօրեն և աշխատել Nike, MINI և BMW Canada բրենդերի համար:
Այնուհետև, Սան-Ֆրանցիսկոյում աշխատել է TBWA-ում և ղեկավարել է Ubisoft, Ray Ban, The Walt Disney, Nvidia բրենդերի առաջխաղացումը:
2010թ.-ին Ֆաբիոն տեղափոխվել է Փարիզ՝ գլխավորելով Louis Vuitton բրենդը: Նրան էր վստահված հայտնի ֆուտբոլիստների՝ Պելեյի, Զիդանի և Մարադոննայի մասնակցությամբ գովազդային արշավը 2010թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
TBWA Լոս Անջելեսում Ֆաբիոն ղեկավարել է Adidas բրենդի համաշխարհային և Netflix, Disney, Miller Lite և The Grammy’s բրենդերի տեղական կրեատիվ թիմերը: Նրա աշխատանքները մրցանակներ են ստացել D&AD-ի, Կաննի, The One Show-ի և Clios-ի փառատոններում:

saadi
Սաադի Ալկուաթլի
Բանախոս, Ժյուրի

Գովազդի ասպարեզում ավելի քան 19 տարվա փորձառություն ունենալով` Սաադի Ալկուաթլին Filmmaster MEA-ի կրեատիվ գծով տնօրենն է և ղեկավարում է բրենդային բովանդակության և միջոցառումների բաժինը:
Սաադին իր մասնագիտական ուղին սկսել է 1998 թ.-ին Նյու Յորքում ` «McCann Erickson» ընկերությունում: Տարածաշրջանային փորձը է ձեռք բերել ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում` Leo Burnett-ի և TBWA-ի հետ:
Նրա աշխատանքները մրցանակներ են ստացել Կաննի, Քլիոսի, Լինքսի և Նյու Յորքի փառատոններում:

melanie
Մելանի Քլենսի
Բանախոս, Ժյուրի

Մելանի Քլենսին գովազդի և հաղորդակցության ոլորտում է ավելի քան 15 տարի: Գործունեություն ծավալելով երեք տարբեր մայրցամաքներում՝ նա ոչ միայն ստեղծել է մրցանակակիր գովազդային արշավներ, այլև բազմաթիվ գովազդային հարթակներ, արտադրանքներ և ծառայություններ:
Ամենամեծ հաջողությունը այս ասպարեզում թերևս «VIP Fridge Magnet» նախագիծն է, որը նույնիսկ դարձել է մի քանի գովազդային դպրոցների ուսումնական ծրագրի մասը: Մելանին ստացել է նաև մի շարք մրցանակներ Կաննի, D&AD, One Show, Effies, SXSW, Epica, Webbys, Spikes և այլ փառատոններում:
Նրա աշխատանքը ցուցադրվել է այնպիսի լրատվամիջոցներով, ինչպիսին են CNN-ը, Good Morning America-ն, Mashable-ը, Wired-ը, Forbes-ը և Huffington Post–ը:
Վերջին աշխատանքներից է «Աշխարհը ջրի տակ» նախագիծը, որը համախմբեց հանրության լայն շերտերին գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդրի շուրջ և BBDO Սինգապուրին բերեց իր առաջին Webby մրցանակը: Ներկայումս Մելանի Քլենսին ղեկավարում է «Zeno Group Singapore»-ի կրեատիվ թիմը:

araz
Արազ Բաղդասարյան
Բանախոս, Ժյուրիի նախագահ

Ունենալով ավելի քան 10 տարվա փորձ մարքեթինգի և գովազդի ոլորտում և աշխատելով Հայաստանի թե՛ մասնավոր, թե՛ հանրային սեկտորում՝ Արազ Բաղդասարյանն ունի խորքային գիտելիքներ գովազդի շուկայի, Հայաստանում և տարածաշրջանում կիրառվող հիմնական գովազդային ռազմավարությունների և կառավարման տեխնիկաների մասին:

Որպես Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ՝ Արազ Բաղդասարյանը իրագործել է մի շարք գովազդային արշավներ՝ համալրելով Երևան քաղաքի արտաքին տեսքը գրավիչ և հետաքրքիր գովազդային գաղափարներով, ինչպես նաև համագործակցել է գովազդային ընկերությունների հետ՝ ստեղծելով որակյալ և նորարարական արտաքին գովազդի օրինակներ:

Ներկայումս նա ղեկավարում և համակարգում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գործունեությունը:

caio
Կաիո Լացուրի
Ժյուրի

Սկսած 1997թ.-ից Կաիո Լացուրին ստեղծել և ղեկավարել է մի շարք ինտերակտիվ գովազդային արշավներ աշխարհի խոշոր առաջատար բրենդերի համար, որոնց թվում են Coca-Cola-ն, Nike-ը, Target-ը, Microsoft-ը, HP-ն, Chevy-ն, Frito Lay-ը, GE-ն, Sprint-ը, Yahoo!-ն և այլն: 2003-2005թթ. Կաիոն աշխատել է Լիբանանում և Բահրեյնում, ուր հեղինակել է Vodafone-ի տարածաշրջանային գովազդային արշավները Քուվեյթի, Լիբանանի, Սուդանի և Բահրեյնի համար: 2006թ.-ին Կաիոն հրավիրվել է AKQA՝ Սան-Ֆրանցիսկո, ուր հիմնականում աշխատել է Nike և Xbox, ինչպես նաև Visa, McDonalds բրենդերի համար: 2008թ.-ին աշխատանքի է հրավիրվել Silverstein & Partners-ի կողմից և աշխատել GE, Sprint, HP, Chevy, Frito-Lay, American Rivers Association, Comcast բրենդերի համար:

Կաիոյի աշխատանքները բազմիցս մրցանակներ են ստացել Կաննի, Կլիոյի, One Show, D&AD, Art Directors Club, FITC, Obie, FWA, LIAA, AICP, Webby, Andy, Cut&Paste և այլ փառատոններում: Դրանք նաև ցուցադրվել են MoMA-ում, Մոնակոյի Imagina փառատոնում, “Popular Science” ամսագրի կազմին, ինչպես նաև լուսաբանվել են NY Times-ի, WSJ-ի, CNN-ի, ABCNews-ի, CBS-ի, The Huffington Post-ի, The Daily Mail-ի, NY Post-ի, Época-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների կողմից:

Որպես «Wieden+Kennedy»-ի կրեատիվ թիմի ղեկավար՝ Կաիոն աշխատել է Secret, LAIKA և the National MS Society բրենդերի համար:

Օրակարգ

  • 18:00

    ԵԱԳՓ Բացման արարողություն

  • 14:30

    Սաադի Ալկուաթլիի վարպետության դասը, «Նորարարությունը արտաքին գովազդում»

  • 09:30

    Կոնֆերանսի բացում, Արազ Բաղդասարյան

  • 10:00-11:00

    Սաադի Ալկուաթլի, «Արտաքին գովազդի արվեստը»

  • 11:00 – 11:30

    Սուրճի ընդմիջում

  • 12:30

    Մելանի Քլենսի, «Կրեատիվության ուժը»

  • 12:30 – 13:30

    Ճաշի ընդմիջում

  • 13:30-16:00

    Քննարկում, «Գործակալություն և պատվիրատու. արդյո՞ք դուք սկսում եք կորցնել հաճախորդին այն պահին, երբ կնքում եք պայմանագիրը»:
    Մասնակիցներ՝ Արազ Բաղդասարյան, Մելանի Քլենսի, Սաադի Ալկուաթլի

  • 10:00-10:30

    Գրանցում, Սուրճ

  • 10:30

    Արազ Բաղդասարյան «Հայացք Հայաստանի գովազդային շուկային»

  • 11:00 – 11:30

    Սուրճի ընդմիջում

  • 11:30-12:30

    Ֆաբիո Կոստա, «Կրատիվությունը և համարձակությունը՝ որպես փոփոխության գրավական»

  • 14:30-16:00

    Խմբակային քննարկում

  • 16:00

    Ամփոփում

  • 14:30

    Մելանի Քլենսի, «Կրեատիվի դերը գովազդում»

  • 18:00

    Փակման արարողություն, մրցանակաբաշխություն

Հայտերի ներկայացման կարգը

Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016-ին կարող են ներկայացվել մինչև 2017թ. ստեղծված արտաքին գովազդի աշխատանքները՝ համապատասխան անվանակարգերում:

Հայտը կարող են ներկայացնել.
_ Գովազդային կրիչների սեփականատերերը
_ Գովազդային գործակալությունները
_ Գովազդատուները
_ Անհատները

Մասնակցության համար հայտատուները պետք է ուղարկեն ամբողջական հայտը հայերեն կամ անգլերեն լեզվով advert@yerevan.am էլ. փոստին` մինչև նոյեմբերի 15-ը:

Հայտի պատրաստման համար անհրաժեշտ է.

_ Բեռնել և լրացնել Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016-ի մասնակցության ստորև կցված հայտի օրինակը:

_ Կցել մասնակցող աշխատանքին վերաբերող նյութերը հետևյալ ձևաչափով՝
✅ JPG (ոչ պակաս, քան 1024 x 768 px)
✅ Առկայության դեպքում՝ տեսանյութի հղում (մինչև 3 րոպե) Youtube.com , Vimeo.com կայքերից:

Լրացուցիչ. առկայության դեպքում՝ աշխատանքին վերաբերող այլ մանրամասներ՝ PDF ձևաչափով:
Բեռնեք

Անվանակարգեր

Գործընկերներ

Հետադարձ կապ